Ի՞նչ է UX/UI դիզայնը և ինչո՞ւ է այն այդքան պահանջված
UX/UI Design-ը թվային պրոդուկտների նախագծման ամենաեկամտաբեր ու պահանջված ուղղություններից մեկն է IT ոլորտում.
- UX (User Experience) մասնագետը վերլուծում է օգտատիրոջ վարքագիծը, կարիքները և ստեղծում ամենահարմար ու տրամաբանական ճանապարհը կայքից կամ հավելվածից օգտվելիս:
- UI (User Interface) դիզայները ձևավորում է այդ ամենի վիզուալ տեսքը՝ ապահովելով ժամանակակից, գեղեցիկ և ֆունկցիոնալ դիզայն (գույներ, տառատեսակներ, կոճակներ):
Այս երկու ուղղությունների համադրությունը հնարավորություն է տալիս ստեղծել կայքեր և հավելվածներ, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլև պարզ ու հեշտ օգտագործելի։
Ո՞ւմ համար է նախատեսված UX/UI դասընթացը
Դասընթացը կառուցված է աստիճանաբար բարդացող սկզբունքով, ուստի նախնական գիտելիքներ կամ դիզայներական փորձ անհրաժեշտ չեն: Այն իդեալական է՝
- Սկսնակների համար, ովքեր ցանկանում են զրոյից մուտք գործել IT ոլորտ և մասնագիտանալ UX/UI ուղղությամբ,
- Գրաֆիկ դիզայներների համար, ովքեր ուզում են ընդլայնել իրենց հմտություններն ու անցնել ավելի բարձր վարձատրվող աշխատանքի,
- Մարքեթոլոգների և վեբ ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ ինտերֆեյսների նախագծումն ու օգտատերերի վարքագիծը:
Ի՞նչ կսովորեք դասընթացի ընթացքում
Դասընթացը կառուցված է քայլ առ քայլ սկզբունքով՝ տեսությունից մինչև իրական նախագծերի իրականացում.
- UX/UI Design-ի հիմունքներ — հիմնական հասկացություններ, օրենքներ և սկզբունքներ:
- User Research & Վերլուծություն — օգտատերերի կարիքների ուսումնասիրում և հետազոտություն:
- Customer Journey Mapping (CJM) — օգտատիրոջ քայլային ճանապարհի վերլուծություն:
- Adobe XD & Figma — արդյունաբերության առաջատար դիզայն-գործիքների խորը տիրապետում:
- Sitemap & Wireframing — կայքի/հավելվածի կառուցվածքի պլանավորում և ցածր մանրամասնությամբ մակետների ստեղծում:
- UI Design & Դիզայն համակարգեր — վիզուալ ոճի, ինքնության և դիզայն համակարգերի (Design Systems) կառուցում:
- Responsive Design — հարմարվող դիզայն բոլոր չափսերի էկրանների (բջջային, թաբլեթ, դեսքթոփ) համար:
- Typography & Iconography — տառատեսակների ճիշտ ընտրություն և պատկերակների համակարգի մշակում:
- Prototyping & Mockups — ինտերակտիվ, կենդանի նախատիպերի և վերջնական վիզուալների ստեղծում:
- Պորտֆոլիոյի ձևավորում — անձնական աշխատանքային պորտֆոլիոյի կազմում իրական նախագծերով:
Դասընթացի տևողությունը և վճարման պայմանները
- Դասընթացի տևողությունը — 3 ամիս
- Դասերի հաճախականությունը — շաբաթական 3 անգամ
- Մեկ դասի տևողությունը — 1,5 ժամ
- Ուսուցման ձևաչափը — տեսական և գործնական դասերի համադրությամբ
- Խմբային ուսուցում — 60,000 ՀՀ դրամ / ամիս
- Անհատական ուսուցում — 100,000 ՀՀ դրամ / ամիս
- 1 ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍ
Աշխատանքի հնարավորություններ ավարտելուց հետո
Միջազգային չափանիշներով կազմված ծրագրի շնորհիվ դասընթացի ավարտից հետո դուք պատրաստ կլինեք աշխատելու թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում (Remote/Freelance) որպես՝
- UX Designer / UI Designer
- Product Designer
- Web & Mobile App Designer