Ինչու սովորել ֆինանսական գրագիտություն
Ֆինանսական գրագիտությունը ոչ միայն թվերի հետ աշխատելու հմտություն է, այլև գործիք՝ գիտակցված որոշումներ կայացնելու համար՝ լինի դա անձնական բյուջե, վարկ, խնայողություն թե ներդրում։ Ճիշտ ֆինանսական մոտեցումը կայունություն և անկախություն է ապահովում ինչպես անհատի, այնպես էլ ընտանիքի կամ բիզնեսի համար։
Ում համար է նախատեսված դասընթացը
Դասընթացը նախատեսված է՝
- բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ճիշտ կառավարել իրենց եկամուտներն ու ծախսերը,
- ձեռնարկատերերի և բիզնես սեփականատերերի,
- ֆինանսների ոլորտում կարիերա սկսողների,
- նրանց, ովքեր ցանկանում են սովորել խնայել, ներդնել և պաշտպանվել ֆինանսական խարդախություններից։
Ինչ կսովորեք դասընթացի ընթացքում
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝
- կառուցել ֆինանսական անկախության ուղի,
- հաշվարկել վարկի մարումը և ձևավորել առողջ վարկային պատմություն,
- տարբերակել ֆինանսական բուրգը և ցանցային մարքեթինգը,
- ճանաչել և խուսափել ֆինանսական խարդախություններից,
- որոշել՝ երբ և որտեղ ներդնել գումարը,
- կազմել հաշվեկշիռ և վերլուծել սեփական կապիտալը,
- հետևել եկամուտ-ծախս հարաբերակցությանը և արդյունավետությանը,
- կազմել դրամական հոսքերի հաշվետվություն և հայտարարագրել եկամուտները։
Դասընթացի տևողությունը և վճարման պայմանները
- Տևողությունը — 1 ամիս (12 դաս)
- Դասերի հաճախականությունը — շաբաթական 2 անգամ
- Մեկ դասի տևողությունը — 2 ժամ
- Խմբային ուսուցում — 50,000 ՀՀ դրամ / ամիս
- Անհատական ուսուցում — 100,000 ՀՀ դրամ / ամիս
- 1 ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍ
Աշխատանքի հնարավորություններ
Ձեռք բերած գիտելիքները կիրառելի են՝
- անձնական և ընտանեկան բյուջեի կառավարման մեջ,
- բիզնեսի ֆինանսական պլանավորման ոլորտում,
- որպես հիմք՝ հետագայում հաշվապահության կամ ֆինանսական վերլուծաբանի մասնագիտություն շարունակելու համար։